Saturday, January 28, 2017

«Մարդասպանություն» և «Պատերազմ»

Մի քանի րոպեում կարելի է պատերազմ սկսել, դրա համար ընդամենը հայտարարել է պետք: Հայտարարելու դեպքում կա՛մ կտարվեն, կա՛մ էլ կտանեն հաղթանակ: Ինչին է պետք պատերազմը, ինչ կլիներ, եթե չլիներ պատերազմ հասկացությունը, ո՛չ կխլեին, ո՛չ էլ հետո ցանկություն կամ պարտավորություն կառաջանար հետ վերադարձնելու ունեցածը: Պատերազմը համարվում է օրինականացված, ինչո՞ւ, ոչ ոք չի կարող հստակ պատասխանել այս հարցին: «Մարդասպանություն» և «պատերազմ» չնչին բանով, կարելի է ասել բառով են տարբերվում իրարից, ընդամենը
«օրինական» բառ և կարելի է տարբերել:

Զվարճալի և միաժամանակ օգտակար սեմինար՝ Հիմնական դպրոցում

Երեկ ՝ հունվարի 27-ին, մեր դասարանի մի քանի սովորողների հետ մասնակցեցի շատ հետաքրքիր և օգտակար սեմինարի Հիմնական դպրոցում: Մեր հյուրը եկել էր «Շանթ» հեռուստաընկերությունից, նա Արտակ Խուլյանն էր՝ լրագրող: Նրա մասին իմացանք գրեթե ամեն ինչ, քանի որ նա մեզ հետ ազատ էր և ոչինչ չէր թաքցնում: Սիրով լսում էր բոլորի հարցերը, հավանություն տալիս, ապա պատսխանում հասկանալի և պարզ: Թեպետ երեխաները կրկնում էին հարցերը, նա սիրով էր պատասխանում դրանց: Կարող եմ մի քանի բան պատմելնրա մասին: Բայց մինչև պատմելն ասեմ.

Դիջիթեք 2017


 Գրիգորի Պերելմանը ծնվել է 1966-ին Սանկտ
Պետերբուրգում: Մաթեմատիկայով զբաղվել է
հինգ տարեկանից: Դեռ դպրոցական հասակում
դա...
Դիջիթեքի նյութը՝ այստեղ.

  

Wednesday, January 11, 2017

Երկու նորություն

Չինացի երեխաների վտանգավոր ճանապարհը

Չինաստանի գյուղերի մեկում մի խումբ երեխաներ առնչվում են վտանգավոր երթի դպրոցից տուն դառնալու ճանապարհին: Եթե նրանք ցանկանում են տուն հասնել, ստիպված են մագլցելու մի մեծ լեռ:

Երեխաները մոտ քսան մետր բարձրանում են կախմվի սանդուղքով դեպի լեռան գագաթը: Նրանք պայուսակ ունեն, ինչպես նաև այլ բաներ: Շունն էլ է բարձրանում այդ սանդուղքով:
Ծնողները ուրախանում են ամեն անգամ, երբ նորից տեսնում են իրենց երեխաներին: Նրանք ավելի լավ ճանապարհն են ցանկանում իրենց գյուղ հասնելու համար։ Նրանք նաև հավատում են, որ լավագույն ապագան իրենց երեխաների կրթության մեջ է:
Աղբյուրը

                 Աշխարհի ամենացուրտ բնակավայրը

Եթե դու տրտնջում ես ցուրտ ձմռանից, մտածիր Ռուսաստանի քաղաքների բնակիչների մասին, ովքեր ասում են, որ իրենք ապրում են աշխարհի ամենացուրտ քաղաքում: Նրանց քաղաքը կոչվում է Օյմյակոն և գտնվում խորըՍիբիրում: Ջերմաստիճանը այնտեղ շատ հաճախ իջնում է մինչև մինուս վաթսուն:
Այստեղացիներն ասում են, որ այդ ցածր ջերմաստիճանը երբեմն տևում է տասը օր անընդմեջ:
Կա ևս մեկ զարմանալի բան այս քաղաքում: Դա մի ձի է, որը գոյատևում է այդ ցածր ջերմաստիճաններին: Ձին փոքր է, բայց կատարելապես ձևավորված է ցուրտ ձմռան համար:
Աղբյուրը

Այս թարգմանությունները կարող ես տեսնել նաև «Թարգմանիր» ամսագրում