Saturday, January 28, 2017

Զվարճալի և միաժամանակ օգտակար սեմինար՝ Հիմնական դպրոցում

Երեկ ՝ հունվարի 27-ին, մեր դասարանի մի քանի սովորողների հետ մասնակցեցի շատ հետաքրքիր և օգտակար սեմինարի Հիմնական դպրոցում: Մեր հյուրը եկել էր «Շանթ» հեռուստաընկերությունից, նա Արտակ Խուլյանն էր՝ լրագրող: Նրա մասին իմացանք գրեթե ամեն ինչ, քանի որ նա մեզ հետ ազատ էր և ոչինչ չէր թաքցնում: Սիրով լսում էր բոլորի հարցերը, հավանություն տալիս, ապա պատսխանում հասկանալի և պարզ: Թեպետ երեխաները կրկնում էին հարցերը, նա սիրով էր պատասխանում դրանց: Կարող եմ մի քանի բան պատմելնրա մասին: Բայց մինչև պատմելն ասեմ.
երբ Արտակ Խուլյանը հարցնում էր՝ ով ինչով է հետաքրքրվում, երեխաների մեծամասնության պատասխանը լինում էր այսպիսին.

-Ես սիրով զբաղվում եմ ազատագրական պարերով, սովորում եմ և պարում այդպիսի պարեր:

Իսկ հիմա անդրադառնամ Արտակ Խուլյանին վերաբերող տեղեկություններին.

Նա դեռ 4 տարեկանից սիրել է լրագրություն, հետաքրքրվել լրագրությունից, անընդհատ հետևել դրանց, հետո մի քիչ զարգացրել է ՝ ստեղծելով բլոգ: Նա խոստովանեց, որ իր ծնողները չեն ցանկացել տեսնել նրան լրագրողի կարգավիճակում, ցանկացել են, որ իրենց տղան դառնա գյուղատնտես։ Արտակն ընդունվել է գյուղատնտեսական համալսարան, իսկ տարիներ անց շարունակել իր լրագրողությունը: Նրա խոսքից մի մեջբերում կանեմ.

«Ես սիրում եմ խնամել ծառեր, հետևել դրանց: Մեր ծառերը, ծաղիկները մեծ սիրով խնամել եմ, սակայն չեմ ուզում ընտրել այդպիսի մասնագիտություն և խորացնել իմացությունը»:

Նրա այցը շատ օգտակար էր մեզ համար, քանի որ պատմեց, թե ինպես կարելի է դառնալ լրագրող և ասաց լրագրության կարևոր հատկանիշները՝ ավելացնելով, որ լրագրությունը կյանքում նույնպես օգտակար է, օրինակ՝ հարցեր կազմելը, չընկճվելը հավաքված մարդկանց մոտ, ազատ խոսելը և այլն: Նա սիրում էր իր աշխատանքը և իսկական լրագրող էր, որովհետև չէր զբաղվում լրագրությամբ միայն աշխատանքային ժամերին, նա օրինակ բերեց մեզ, որպեսզի ավելի հասկանալի լինի.

- Եթե գիշերվա տասներկուսին կամ երեքին էլ անգամ մեր շենքի մոտակայքում վեճ լինի կամ որևիցե այլ լուր, ես չեմ անտեսում, շտապ զանգահարում և կապ եմ պահում իմ գործընկերների հետ:

Իսկ վերջում նա կազմակերպեց հետաքրքիր մրցակցություն, որը կապ ուներ լրագրության հետ: Ավագներից մասնակցեցին Գոռը, Ատոմը, Միքայելը, Ալլան և Լիդիան: Նրանց առաջադրանքը հետևյալն էր. պատմել այդ սեմինարի մասին, ծավալը կարևոր չէր, լրագրողն ասաց, որ կարևորը հետաքրքիր երանգներն են, որոնք պետք է ներխուժեին մասնակիցների շարադրանքի մեջ: Ասեմ, որ համոզված էի, որ բոլորն էլ լավ էին շարադրել, սակայն հաղթողները պետք է լինեին երեքը և հաղթեցին Ալլան, Լիդիան և Գոռը: Նրանց պարգևատրեցին գրքերով, որոնք վերաբերում էին լրագրությանը:

Շատ արդյունավետ սեմինար է ստացվել...

No comments:

Post a Comment