Friday, March 17, 2017

Մեծարենց «Երազի օրեր»

Այս բանաստեղծությանը կտամ կարմիր գույն, բայց ոչ թե միայն այն բանի համար, որ հեղինակը շեշտում է կարմիր գույնը ծաղկի, այլ ընտրել եմ ընդհանուր ստեղծագործության համար: Ստեղծագործության մեջ գտա սպիտակ երանգներով կարմիր գույնը: Կրկին անգամ կարդալիս երկնագույն գույն նկատեցի: Մեծարենցի երազները կապույտ ներկվեցին իմ ընթերցելու ժամանակ:
Սպիտակ էին այն ուրվականները, որոնք կասկածներ ունեին: Իսկ մրգերից, կարմիր խնձորի պատկեր ստացավ, երևի բոլորին էլ պարզ է ինչու, սակայն բոլորին պարզ լինելու հետ մեկտեղ, ես կասեմ իմ պատճառը՝ ստեղծագործությունը կարմիր գույնով էր պատված, իսկ ներսում միայն սպիտակն էր իշխում: Շատ ուշադիր չկարդալու ժամանակ չէի նկատի սպիտակ գույնը, ինչպես խնձորի դեպքում, եթե այն չկիսեմ չեմ կարողանա տեսնել այն գույնը, որը իշխում էր ամբողջ խնձորը:
Իսկ ինչ վերաբերում է պատանի սրտին և ծաղկին, ծաղիկը շատ նման է պատանի սրտին, կարելի է ասել ծաղիկը պատանի սրտի նկարագիրն է: Սկզբում մտածեցի՝ եթե պատանի սիրտը կարելի է համեմատել ծաղկի հետ, ապա ծեր սիրտը կարող ենք համեմատել ճլորած՝ իր օրերն ապրած ծաղկի հետ, սակայն երկար մտածելուց հետո հասկացա, որ յուրաքանչյուր մարդ կարող է սիրել առանց կախվածության, այսինքն՝ պարտադիր կամ ընդունված տարիք չկա սիրելու համար: Սերը կարող է լինել ուժեղ ոչ միայն պատանի սրտում, այլ նաև ծեր սրտում: Մարդիկ հասկանալով են ասել՝ «սերը տարիք չի հարցնում»: Սերը միշտ գեղեցիկ, բուրավետ է, անկախ, թե ինչ տարիք ունեցող սրտում է հայտնվել: Միայն մի պայման ունի այդ ծաղիկը, որ հողում պինդ արմատներ ունենա ու լինի կայուն: Ու մի ժամանակ է գալիս, որ ծաղկի տեղը պոխելու ժամանակն է լինում: Ծաղիկը քիչ դժվարությամբ լինում է դուրս բերել հողից, լինում է նաև տեղավորել ուրիշ տարրայում, սակայն ծաղիկն առաջին տարրայում լինում է անմոռաց ու այնպիսին ինչպիսին կա ինքը՝ ծաղիկը:

No comments:

Post a Comment