Thursday, March 2, 2017

Նկար, որն ընտրել եմ Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» ստեղծագործությանամար



Չգիտեմ ինչու, բազմաթիվ նկարներն ուշադիր նայելուց հետո, երբ աչքս ընկավ Սերգեյ Սարումյանի այս նկարի վրա, սկսեցի ուշադիր նայել և կարծես գտա այն ամենը, ինչ պետք էր ինձ: Անկեղծ ասած չէի լսել նրա մասին, նախ և առաջ ինձ գրավեց նրա խորագիրը՝ «Իմ հայրենի բնությունն ու պայծառ արևը ինձ նկարիչ դարձրին»: Ապա անմիջապես սկսեցի տեղեկություններ գտնել նրա մասին և իմացա , որ նա ծնվել է 1950 թ. Լեռնային Ղարաբաղի Խաչեն գյուղում: 1967-ին տեղափոխվել է Երևան, որտեղ այցելել է գեղարվեստի ստուդիա: 1971-ին ավարտել է Մոսկվայի Արվեստների ազգային պետական ինստիտուտը: 1978-ին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1981-ին տեղափոխվել է Մոսկվա: Մոսկվայի միջազգային գեղարվեստական հիմնադրամի, Արցախի Նկարիչների միջազգային միության անդամ է: Անդրադառնանք նկարին, որն ընտրել եմ Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի » ստեղծագործության համար: Նկարում գտա Մասիս սարը, անուշ Հայաստանը, արևահամ բարը: Տեսնում եմ նաև արնանման ծաղիկները: Այն երկու մարդիկ, որոնց դեմքերը պարզ չեն, ես կարող եմ նմանեցնել նրանց Քուչակին և Նարեկացուն: Նկատեցի նաև աղոթքը, տեսնելով եկեղեցին: Այս նկարն իսկական հեքիաթ է, որի մասին խոսում է Չարենցն իր ստեղծագործության վերջին տան մեջ:



No comments:

Post a Comment