Saturday, April 8, 2017

Մեծարենցի ստեղծագործությունը, ինչպես երկինք

Մեծարենցի ստեղծագործությունները շատ գեղեցիկ պատկերններ ունեն: Հենց սկզբից՝ առաջին անգամ, Մեծարենցի ստեղծագործություններն այնպես ոգեշնչված եմ կարդում, կարծես արդեն բազում անգամ կարդացել եմ, գիտեմ իմաստը ու գիտեմ՝ որ երկտողից հետո ինչպիսի տողեր են գալու: Գեղեցկությունից հետո ոգեշնչում, ոգեշնչումից հետո գեղեցկություն, իսկ այդ երկուսի հետ մեկտեղ կա նաև ուրիշ զգացմունքներ: Մեկը մյուսի հետևից, առանց դադարի: Պատկերված է քամի, ծաղիկներ, քամին քշում է ծաղիկների թերթիկներն ու ցրում բույրն ամբողջ իրիկունով: Հոգիներում իջնում է բուրավետ երազ և այդպես շարունակ: Այս վերջին նշածս շատ գեղեցիկ նածադուսություն է: Շատ բան եմ տեսնումը մեջը: Գուցե կապված է երազ բառի հետ: Սիրում եմ երազ բառը: Կապույտ գույն է ներառում իր մեջ և կարծես կապույտն իր ամբողջ երանգներով: Գույներ շատ կան, բայց գերիշխում է կապույտը, ինչպես երկինքը:

No comments:

Post a Comment