Saturday, April 8, 2017

Վրեժ

Այդքան էլ չեմ սիրում վրեժ, վրեժխնդիր լինել, վրեժ լուծել:Վրեժը հիշեցնում է անցյալն ու անցյալում կատարված վատ իրադարձությունները: Ես հավանում եմ այն վրեժը, որի միջոցով վերելք են ապրում, այլ ոչ միայն ցավ պատճառում: Կան մարդիկ, ովքեր վրեժ են լուծում հոգին հանգստացնելու համար միայն: Կյանքի ընթացքում շատ պահեր են լինում, որ մարդ ակամա վրեժ լուծել է ուզում, որ այդ ցանկությունը խեղդում է:
Բայց դրա հետ մեկտեղ կան նաև մադրիկ, որ կարողանում են իրենց հակառակը համոզել: Դեռևս իմ կյանքում չի պատահել այդպիսի դեպք, որ այդպիսի ցանկությունը խեղդի ինձ, որ ցանկանամ դիմացինին ցավ պատճառեմ: Բայց կարծում եմ, որ կլինի, որովհետև, անկեղծ ասած, վրեժ չսիրելու հետ մեկտեղ չեմ սիրում նաև, որ ինչ-որ մեկը ցավ պատճառելուց հետո չի զգում այն ցավը իր մաշկի վրա, որը պատճառել է դիմացինին: Դա երևի վատ բնավորություն է, բայց ունի նաև իր լավ կողմը: Չեմ թաքցնի իմ վատ կողմը, միևնույն է ես այդպսինն եմ: Բայց ասեմ նաև, որ որոշ դեպքերում շուտ եմ մոռանում դիմացինիս ցավ պատճառածը ու չարությամբ չեմ լցվում: 

No comments:

Post a Comment