Saturday, April 8, 2017

Մեծարենց «Գիշերն անուշ է, գիշերն հեշտագին»

Բանաստեղծություն, որը նկարագրված է շատ գեղեցիկ ձևով: Ինչո՞ւ գեղեցիկ, այս հարցին պատասխանեմ ամբողջ շարադրությանս ընթացքում: Գիշեր,լույս, լուսեղեն, ճանապարհ, հով ծով և այսպես շարունակ: Էլ ինչ է պետք գեղեցիկ զգացոունենալու համար: Բովանդակությամբ իմաստալի: Բովանդակության մեջ մտնում է սեր, սիրո գրեթե բոլոր հատկանիշները, կարելի է ասել ավելի քան սերը: Մի փոքրիկ էլ հոգնածություն, հուսաթափություն նկատեցի, քանի որ թմրել կցանկանար հուսախաբ եղած՝ ինչ-որ բանից հոգնած մարդը: Մտածելով տրամադրության մասին սկզբում գխի չընկա՝ ինչպիսի տրամադրություն է ցուցաբերում ստեղծագործությունները: Մի քիչ ուրախ, մի քիչ տխուր, մի քիչ հոգնած, մի քիչ սիրահարված, մի փոքր էլ անհասկանալի, տարբեր են ընդ որոմ այդ տարբերությունը նկատվում է ամեն տան մեջ կամ ամեն երկտողում: Բայց միակ տրամադրությունը, որ տիրում է ամբողջին գիշերվա հանգստությունն է, որը մեկ բառով կբնորոշեմ «ՍԵՐ»:

No comments:

Post a Comment